Իրավական անվճար խորհրդատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Թեժ գիծ՝
080001311

Վերջին նորությունները

Հաջողությամբ ավարտվեց «Լիարժեք կյանք» ՀԿ կարողությունների զարգացման ծրագիրը

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ավարտեց «Կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) պլան» ծրագիրը, որը ուղղված էր կազմակերպության կարողությունների հզորացմանը և ներառականության խթանմանը։ Այս ծրագրի արդյունքում...

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 27,  2021թ. Պաշտոն                                                        Սոցիալական աշխատող Կազմակերպություն                                   «Լիարժեք կյանք» ՀԿ Աշխատանքների իրականացման հիմնական   վայրը՝                                      ք. Երևան ...

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Պատվիրատուն` «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է Երևան, Բաղյան 2 հասցեում, հայտարարում է  բաց գնահարցում: Այս պատվերը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Լոռու մարզի Ալավերդի բազմաբնակավայր խոշորացված համայնքի մաս կազմող...

Սիրելի՛ այցելու,
Բարի գալուստ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության պաշտոնական կայք։

Գրեթե երեք տասնամյակ մենք հետևողականորեն աշխատում ենք՝ կառուցելով մի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ, անկախ իրենց ֆիզիկական, մտավոր, կրոնական, ռասայական պատկանելությունից և այլ հատկանիշներից, ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ:

Մեր կազմակերպությունը հիմնադրվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Այս սկզբունքային մոտեցումը հնարավորություն է տալիս մեզ լինել առավել զգայուն, պատասխանատու և արդյունավետ մեր գործունեության բոլոր ոլորտներում։

Անցած տարիների ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն իրականացրել է ավելի քան հարյուր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք նպաստել են հանրային կյանքի ներառականությանն ու բարելավմանը։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր նվիրված թիմի, մեր կամավորների, գործընկերների և նվիրատուների համատեղ ջանքերի։ Նրանք այն հենասյուներն են, որոնք մեզ թույլ են տալիս առաջ գնալ և ստեղծել հասարակություն, որտեղ ամեն անձ արժանի է լիարժեք կյանքին։

Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներով և իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ։ Մենք հավատում ենք, որ մեր գործը կարևոր է ոչ միայն այսօրվա, այլև վաղվա հասարակության համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս ճանապարհին և շարունակում են աջակցել ներառական հասարակության ձևավորմանը։

Սուրեն Մաղաքյան
Հիմնադիր նախագահ

Ամենամյա ամառային ներառական ճամբար

Ժամանակահատվածը՝ 2010 թվականից մինչ օրս Ոլորտը՝ սոցիալական, մշակութային Գործունեություն՝ ճամբարում ուրախ ժամանցին զուգահեռ նաև աշխատում են մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ: Յուրաքանչյուր տարի ընդգրկվում են երեխաներ ողջ հանրապետությունից, որոնց զգալի մասը...

read more

Ստեփանավանի հատուկ կարիքներով անձանց կրթության և զարգացման համայնքային կենտրոն

Ժամանակահատվածը՝ 2001 թվականից մինչ օրս Ոլորտը՝ կրթական, սոցիալական Գործունեություն՝ ուսումնական և զարգացման խմբակներ, իրավախորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում: Կենտրոն հաճախող երեխաներից շատերի համար հնարավորություն է տնային մեկուսացումից...

read more

Հովանավորներ եւ գործընկերներ