Իրավական անվճար խորհրդատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Թեժ գիծ՝
080001311

Վերջին նորությունները

Հանրային կապերի մասնագետի ընտրություն հրավեր

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հրավիրում է հանրային կապերի մասնագետի, ով կիրականացնի  կազմակերպության արդյունավետ արտաքին հաղորդակցության համակարգումը՝ նպաստելով ծրագրի և կազմակերպության ճանաչելիության, վստահության և...

«Համընդհանուր ձևավորում» (ունիվերսալ դիզայն) թեմայով դասընթացի իրականացման համար դասընթացավարի ընտրություն հրավեր

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հրավիրում է Փորձագետ – դասընթացավարի, ով կիրականացնի ունիվերսալ դիզայնի վերաբերյալ մասնագիտական դասընթաց՝ նախատեսված մասնավոր սեկտորի ներկայացուցիչների և ճարտարապետության ֆակուլտետի...

Հաջողությամբ ավարտվեց «Լիարժեք կյանք» ՀԿ կարողությունների զարգացման ծրագիրը

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ավարտեց «Կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) պլան» ծրագիրը, որը ուղղված էր կազմակերպության կարողությունների հզորացմանը և ներառականության խթանմանը։ Այս ծրագրի արդյունքում...

Սիրելի՛ այցելու,
Բարի գալուստ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության պաշտոնական կայք։

Գրեթե երեք տասնամյակ մենք հետևողականորեն աշխատում ենք՝ կառուցելով մի հասարակություն, որտեղ բոլոր մարդիկ, անկախ իրենց ֆիզիկական, մտավոր, կրոնական, ռասայական պատկանելությունից և այլ հատկանիշներից, ունեն հավասար իրավունքներ և հնարավորություններ:

Մեր կազմակերպությունը հիմնադրվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Այս սկզբունքային մոտեցումը հնարավորություն է տալիս մեզ լինել առավել զգայուն, պատասխանատու և արդյունավետ մեր գործունեության բոլոր ոլորտներում։

Անցած տարիների ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն իրականացրել է ավելի քան հարյուր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք նպաստել են հանրային կյանքի ներառականությանն ու բարելավմանը։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր նվիրված թիմի, մեր կամավորների, գործընկերների և նվիրատուների համատեղ ջանքերի։ Նրանք այն հենասյուներն են, որոնք մեզ թույլ են տալիս առաջ գնալ և ստեղծել հասարակություն, որտեղ ամեն անձ արժանի է լիարժեք կյանքին։

Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներով և իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ։ Մենք հավատում ենք, որ մեր գործը կարևոր է ոչ միայն այսօրվա, այլև վաղվա հասարակության համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս ճանապարհին և շարունակում են աջակցել ներառական հասարակության ձևավորմանը։

Սուրեն Մաղաքյան
Հիմնադիր նախագահ

Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար

Նպատակները և վերջնական արդյունքը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի նպատակն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանմանը և ապահովել նրանց մասնակցությունն ու...

read more

Ամենամյա ամառային ներառական ճամբար

Ժամանակահատվածը՝ 2010 թվականից մինչ օրս Ոլորտը՝ սոցիալական, մշակութային Գործունեություն՝ ճամբարում ուրախ ժամանցին զուգահեռ նաև աշխատում են մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ: Յուրաքանչյուր տարի ընդգրկվում են երեխաներ ողջ հանրապետությունից, որոնց զգալի մասը...

read more

Ցանցերի անդամություն