Խոսքի հետազոտման այս նյութը նախատեսված է լոգոպեդների և վերապատրաստում անցած այն մասնագետների, ծնողների համար, ովքեր նպատակ ունեն գնահատել երեխայի խոսքի զարգացման ընթացքը: Նյութի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն գնահատման համակարգված փաստաթուղթ է, որի շնորհիվ երեխայի խոսքի վերաբբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը դյուրին է և արագ:
Առաջին անգամ նյութը փորձարկել է լոգոպեդ Գրիգորի Մամյանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի ամառային ներառական ճամբարում գնահատատման միջոցով, այնտեղ իրենց հանգիստը վայելող երեխաների մասնակցությամբ: Ինչպես նշում է մասնագետը՝ գործընթացը եղել է արդյունավետ և արդարեցրել շաբաթներ շարունակ իրականացրած ինտենսիվ աշխատանքը:
Բացի գնահատման աշխատանքը Գրիգորին և Անկախ կյանքի կենտրոնի մյուս մասնագետները ևս իրականացրել են «Հարթ» պարապմունք, որը Արտ-թերապիայի գործիքներից մեկն է: Երեխաները հնարավորություն են ունեցել կտրվել առօրյայից և լիցքաթափվել արվեստի միջոցով: «Հարթ»-ը (HEART) «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն»-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ առաջին անգամ կիրառվում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս կերպ հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության Անկախ կյանքի Երևանի կենտրոնի մասնագետները ևս իրենց ներդրումն ունեցան ճամբարականների կյանքում՝ վերջիններիս հանգիստն էլ ավելի հետաքրքիր և օգտակար դարձնելով: