+374 60 755 155 info@fulllife.am

Շահերի պաշտպանություն

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գործունեության առանցքային ուղղվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն է: Կազմակերպությունը հանդիսանում է ոլորտում առաջատարներից մեկը, որի կարծիքը հաշվի է առնվում որոշումների կայացման ժամանակ: Օրինակ՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը որոշումների կայացման գործում ներգրավում է նաև մեզ:

Շահերի պաշտպանության բոլոր օղակներն ուղեկցվում են ներգրավելով ԶԼՄ-ները, ինչպես նաև շահառուներին՝ ըստ թիրախների:

Արդյունավետ գործունեության արդյունքում 2016-ից սկսած «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ի Տաշիրի և Ստեփանավանի երեխաների աջակցության կենտրոնները ներառվել են պետական բյուջե և ստանում են պետական սուբսիդիա (շահառուները 6-24 տարեկան ՀՈՒ անձինք):

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

«Լիարժեք կյանք» ՀԿ-ն գործունեության տարիների ընթացքում տեղծել է ցանց, նպատակային կոալիցիաներ, մասնակցել է այլ նպատակային ցանցերի աշխատանքներին, մասնավորապես՝ ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ այս տարիների ընթացքում հասել ենք՝

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի» պարտադիր կիրառումը (դարձել է օրենքի պահանջ)
  • ՀՀ Զբաղվածության մասին օրենքում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը ապահովող աշխատաշուկայում քվոտաների ներդրումը
  • Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովի ինստիտուտի ներդրումը
  • Ընտրական օրենսգրքի պահանջով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշման ընդունում՝ քվեարկելու դժվարություն ունեցող կույրերի համար հատուկ կաղապարների ներդրում, որի արդյունքում ընտրողները օգտվել են ինքնուրույն ընտրության հնարավորությունից (կիրառվում է յուրաքանչյուր տարի)
  • Ընտրատեղամասերի մատչելիություն, որը դարձյալ օրենքի պահանջ է և լիազորություն/պարտադրանք է դրվել ՏԻՄ-ի վրա
  • Շահերի պաշտպանության արդյունքում հունվարի 12-ին ՀՈՒԱ սոցիալական ներառման 2017-2021 թվականի համալիր ծրագրում ներառվեց նաև կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունը ՖՄԴ մեթոդաբանությամբ ծառայություններ մատուցող հասարակական և պետական կառույցների կողմից ՀՈՒ երեխաների գնահատման գործընթացի իրականացումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Շահերի պաշտպանության բոլոր քարոզարշավներում կազմակերպությունը համագործակցել է և համագործակցում է ոլորտի ՀԿ-ների հետ`

  • 2002 ՀՈՒ կանանց հիմնախնդիրները. ՀՈՒ սոց պաշտպանության մասին օրենքում լրացումներ (7 ՀԿ-ների կոալիցիա` Հավատ, Լիարժեք կյանք, Լուս աստղ, Փարոս, Ունիսոն, Իվերիա)
  • Ընտրական իրավունքի ապահովում (Լիարժեք կյանք, Լուսաստղ, Փարոս, AIFES)
  • Ամեն ինչ մեզ համար մեզ հետ (Կոալիցիոն ծրագրի իրականացում՝ Լիարժեք կյանք, Լուսաստղ, Փարոս, Աստղացոլք, Թալին հույս ՀԿ-ներ)

Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը տարածվում է ներառելով 11 մարզերը՝ կախված ծրագրից:

ՑԱՆՑԵՐԻ ԱՆԴԱՄ

Կազմակերպությունը հանդիսանում  նաև երեք խոշոր ցանցերի անդամ՝

  • ՀՈՒԱ շահերի պաշտանության դաշինք՝ իրավաբանական անձանց միություն/ 22 անդամ
  • ՀՈՒ Երեխաների շահերի պաշտպանության ցանց/41
  • ՀՈՒԱ շահերի պաշտանության ցանց/20

Կազմակերպությունը հանդիսանում է ՀՈՒԱ խնդիրներով զաղվող ազգային հանձնաժողովի անդամ  և մարզային մակարդակում ՀՈՒԻՊ Լոռու մարզային հանձնաժողովի անդամ

ՍՊՈՐՏ

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գործունեության առանձնակի կարևոր մաս է կազմում սպորտը: Մասնավորապես կազմակերպությունը աջակցում է ամենամյա հաշմանդամային սպորտի փառատոնի կազմակերպմանը, ակտիվ մասնակցություն ունենում գործընթացին, ինչպես նաև խրախուսում է մասնակցությունը ՀՀ բոլոր մարզերից: Կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ունենում նաև ԼՂՀ-ում և ՀՀ-ում ամեն տարի կազմակերպվող  Բոչիայի առաջնությանը և պարբերաբար նաև հենց «Լիարժեք կյանքն» է իրականացնում առաջնությունը: Յուրաքանչյուր տարի «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից տարբեր թիմեր ևս մասնակցում են կազմակերպվող առաջնություններին և գրավում առաջատար տեղեր: