+374 60 755 155 info@fulllife.am

Մեկնարկը տրված է: Ավանդույթը չխախտելով՝ այս տարի ևս «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց ճամբարային շրջանը: «Ամառային ներառական ճամբար 2017»-ը կգործի հուլիսի 10-31-ը. իրենց ամառային հանգիստը կանցկացնեն շուրջ 150 երեխա, որոնցից 50%-ը ունեն հաշմանդամություն: Ճամբարի ընթացքում երեխաները բացի խաղերից, հետաքրքիր առօրյայից հնարավորություն կունենան մասնակցելու՝ առողջ ապրելակերպի, առաջին օգնության, իրավունքի, երթևեկության կանոնների դասընթացների, ինչպես նաև արտթերապիայի, մասնավորապես կավագործության, երաժշտաթատերական մանրապատումների և այլ ուսուցողական հմտությունների ձեռքբերմանը:
Այս տարի երեխաների ամառային հանգստի կազմակերպումը հնարավոր է դարձել մեր վաղեմի բարեկամների աջակցության շնորհիվ՝ առաջին հերթափոխը (հուլիսի 10-17)՝ Հայաստանում Լիտվիայի դեսպանատան և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, իսկ հաջորդ երկուսը (հուլիսի 17-31)՝ ԱՄՆ դեսպանատան և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, ինչպես նաև բազմաթիվ տեղացի և օտարերկրյա կամավորների ջանքերով: