+374 60 755 155 info@fulllife.am

Այս տարի ևս «Լիարժեք կյանք» ՀԿ-ն մասնակցեց 2017թ.-ի հոկտեմբերի 21 – 22-ին Ստեփանակերտում կայացած Արցախի Բոչիայի բաց առաջնությանը, որն իրականացվեց ԱՀ Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ:
Այսպիսով, ուրախ ենք տեղեկացնել, որ մեր մասնակցությունն ամրագրվեց հաղթանակով: «Լիարժեք կյանք» ՀԿ թիմն զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը: Առաջնությանը մասնակցած հինգ թիմերից Հայաստանի մանուկներ հիմնադրամն զբաղեցրեց առաջին տեղը, իսկ ահա երրորդ հորիզոնականում հայտվեց Բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը: