+374 60 755 155 info@fulllife.am

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը Տրանսպորտային միջոցի /միկրոավտոբուսի/ ձեռք բերման համար հայտարարում է գնառաջարկների բաց հարցում՝ մատակարար ընտրելու նպատակով
Գնային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ՀՀ ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, հասցեով: Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. հուլիսի 31-ը, ժամը 17:00–ը ներառյալ: Հայտերի բացումը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 5-ին, ժամը 12:00–ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, հասցեով:

 Սարքավորման նկարագիրը

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միկրոավտոբուս, որը համապատասխանում է ստորև նշված բնութագրին։  Նստատեղերի  քանակը՝ 8 – 14 տեղ։ Կահավորված  անվասայլակով տեղաշարժվող անձանց մուտքը ապահովող վերելակով կամ հարթակով և սայլակից օգտվող ուղևորի համար անհրաժեշտ անվտանգության գոտիներով։ Սայլակի կոշտ և անվտանգ ամրացման անհրաժեշտ մեխանիզմների, ինչպես նաև սրահում  և վարորդի մոտ օդորակիչի առկայությամբ։

Գնային առաջարկների ընդունման ժամկետները և կարգը

Հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են ամեն օր՝ բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-17:00–ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է  2017թ. հուլիսի  31-ը, ժամը 17:00–ը:

Առաջարկների ներկայացման հարցումն  անցկացվում է բաց եղանակով, որին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ռեզիդենտ), որը  կներկայացնի Ճիշտ լրացված ձևաթուղթը (կարող եք ներբեռնել այստեղից) և  անհրաժեշտ փաստաթղթերը:

Գնահարցման հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը  մասնակիցները ներկայացնում են լրացված,  տպագիր ձևաթղթերի վրա (կանոնադրությունը և գրանցման վկայականը պատճենի տեսքով`«իսկականի հետ ճիշտ է նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների կնիքով, ղեկավարների ստորագրությամբ, կնքված, սոսնձված փակ ծրարով, որի վրա պետք է նշված լինի՝ «Տրանսպորտային միջոցի  գնահարցման հայտ: Չբացել, մինչև գնառաջարկների ներկայացման հարցման կոմիտեի նիստը»:
Սույն գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և վերջինիս  ընթացակարգը չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում կընտրվի առաջարկներից լավագույնը: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի
կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով  և  «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: