Օգոստոսի 27,  2021թ.

Պաշտոն                                                        Սոցիալական աշխատող

Կազմակերպություն                                   «Լիարժեք կյանք» ՀԿ

Աշխատանքների իրականացման
 հիմնական   վայրը՝                                      ք. Երևան 

Աշխատանքի ժամկետը                             Լրիվ դրույք

Հիմնական պարտականությունները`

  • Սոցիալական անհատական խորհրդատվություն և աջակցություն երեխաների,    դեռահասների և ծնողների համար․
  •  Կատարել շահառու ընտանիքների կարիքների և ռիսկերի գնահատում․
  •  Զբաղվել նոր ի հայտ եկած դեպքերով , փաստաթղթավորել և մշակել երեխաներին և  ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրեր, համապատասխանաբար ուղղորդել այլ կառույցներ և ծառայություներ․
  • Պահպանել ամենօրյա կապը ծնողների և  ընտանիքների հետ և ապահովել նրանց մոբիլիզացումը․
  • Կատարել տվյալների հավաքագրում, հաշվետվությունների կազմում ըստ կոնկրետ ցուցանիշների․
  • Սերտորեն համագործակցել տարածքային և  համայնքային իշխանությունների հետ, մասնավորապես թիրախ համայնքներում․ սոցիալական ծառայություններ իրականացնող աշխատակցի հետ․
  • Համագործակցել   կրթական հաստատություների,  սոցիալական և երեխայի պաշտպանության այլ ծառայություների հետ․

Պահանջվող որակավորում և հմտություններ`

  • պարտադիր է ունենալ մասնագիտական բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային մասնագիտական փորձ:
  • անհրաժեշտ է պատրաստակամ լինել աշխատելու խոցելի խմբերի հետ, տնայցեր կատարելու։ Հարգել յուրաքանչյուր անձի արժանապատվությունը։ Աշխատանքում լինել ճկուն և ունենալ ստեղծագործ մոտեցում:
  • Անհրաժեշտ են թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
  • Այլ հավասար պայմաներում նախապատվություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց։

Դիմելու ընթացակարգը`

 Ցանկացողները կարող են մինչև 2021 օգոստոսի  8-ը ներկայացնել իրենց ինքնակենսագրականները/CV,ռեզյումե/ job.fulllife@gmail.com էլեկտրոնային հասցեին ։ Խնդրում ենք նամակի վերնագրի տողում  նշել տվյալ պաշտոնի անվանումը հետևյալ կերպ ” social worker”: