«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հաջողությամբ ավարտեց «Կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) պլան» ծրագիրը, որը ուղղված էր կազմակերպության կարողությունների հզորացմանը և ներառականության խթանմանը։ Այս ծրագրի արդյունքում մշակվել է կազմակերպության 2025-2030 թվականների ռազմավարությունը։
Ծրագրի ընթացքում՝ փորձագետների ներգրավմամբ և գործընկերների, աշխատակիցների ու շահառուների մասնակցությամբ, վերանայվել և ամրապնդվել են կառավարման, ներքին վերահսկողության և հաշվետվողականության ընթացակարգերը։ Մշակվել է մշտադիտարկման և գնահատման նոր համակարգ, որը ներառում է նաև շահառուների հետադարձ կապի (feedback) մեխանիզմներ։
Նշենք նաև, որ ծրագրի կարևոր ձեռքբերումներից է մեր կազմակերպության տեխնիկապես արդիականացված, նոր կայքի ստեղծումը, որը համապատասխանում է վեբ հասանելիության միջազգային WCAG 2.0 AAA ստանդարտներին։ Կայքը ապահովում է ավելի մեծ մատչելիություն և թափանցիկություն բոլոր այցելուների համար։
«Կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) պլան» ծրագիրը իրականացվել է ՆԵՖ Բելգիան կազմակերպությունից ստացված դրամաշնորհով՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրից շրջանակներում և համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։