ՆԵՐԱՌԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ
«Լիարժեք կյանք» ՀԿ-ի ամառային ներառական ճամբարը գործում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 2010 թվականից: Ճամբարն ունի 50 մահճակալի հնարավորություն և բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարեցված ճամբարի կազմակերպման համար: Յուրաքանչյուր տարի ճամբարում իրենց ամառային հանգիստն են վայելում հաշմանդամություն ունեցող և չունեցող մոտ 150 երեխա:
Յուրաքանչյուր հերթափոխ տևում է 7-10 օր, որի ընթացքում երեխաները ոչ միայն հանգստանում են բնության գրկում, այլև ստանում են հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի, արտ-թերապևտի մասնագիտական ծառայություններ, հանդիպում և շփվում են տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ: Պարբերաբար երեխաներին է այցելում նաև Լոռու մարզի առաջնորդարանի հոգևոր հովիվը: Երեխաները սովորում են նաև կերակրատեսակներ պատրաստել՝ հատուկ հարմարեցված խոհանոցում, զբաղվում են խեցեգործությամբ և փայտի մշակմամբ: