«Լիարժեք կյանք» ՀԿ-ն, UNICEF Armenia — Յունիսեֆ Հայաստան-ի ֆինանսավորմամբ մեկնարկում է հերթական նոր ծրագիրը՝ «Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում Ալավերդի համայնքի 3 գյուղական համայքներում»։
Հուլիսի 25-ից -27-ը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի մեր թիմը իրազեկման այցով Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա, Կաճաճկուտ և Ծաղկաշատ գյուղերում էր։ Իրազեկման ժամանակ ծրագրի ղեկավար Սուրեն Մաղաքյանը ներկայացրեց ծրագիրը, սպասվելիք աշխատանքները, այնուհետև ծրագրի փորձագետներ՝ Տաթև Ղազարյանը և Հայկ Մկրտչյանը խոսեցին նախադպրոցական կրթության կարևորության, Հայաստանում նախադպրոցական կրթության գործընթացի վերաբերյալ։ Հանդիպումից հետո երեխաները գունազարդեցին իրենց պատկերացրած մանկապարտեզը, իսկ մենք մեր հերթին խոստացանք որ իրենց պատկերացումները և մտահաղացուները շատ շուտով տեղ կգտնեն իրենց մանկապարտեզում։