Ծրագրի նպատակն է հրատապ կերպով սննդով ապահովել ավելի քան 300 հաշմանդամություն ունեցող, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ խոցելի խմբերին, որոնք ինքնամեկուսացվել են Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով:
Ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հետ համագործակցությամբ և վերջինիս պատվիրակմամբ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում», «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոն» ծրագրերում ընդգրկված հաշմանդամություն , քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց Երևան քաղաքից և Լոռու մարզի Ստեփանավանի ու Տաշիրի տարածաշրջանից կկազմակերպի երկու ամսյա սննդի փաթեթների առաքում։

Ֆինանսավորող՝ Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան
Ժամանակահատվածը՝ 2020 թվականի մայիս- հունիս
Ոլորտը՝ սոցիալական