«Լիարժեք կյանք» ՀԿ-ն UNICEF-ի աջակցությամբ իրականացնում է «Խոսենք նույն
լեզվով» ծրագիրը, որի նպատակն է ձևավորել ընդհանուր լեզու հաշմանդամության
վերաբերյալ և Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության
Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման
(ԱՀԿ ՖՄԴ) վրա հիմնված ծառայությունների տրամադրման նպատակով մշակված
գնահատման գործիքը տրամադրել Երևանում և մարզերում հաշմանդամություն ունեցող
երեխաներին և իրենց ընտանիքներին աջակցություն տրամադրող ՀԿ-ներին: Ի թիվս
այլ գործողությունների՝  ծրագրի շրջանակներում նախատեսվում է
հաշմանդամություն ունեցող երեխաներին ծառայություններ մատուցող 11 ՀԿ-ներում
ներդնել ծառայությունների պլանավորման նպատակով կիրառվող վերոնշյալ գնահատման
գործիքը։ Նշված ՀԿ-ները պետք է  ընտրվեն մրցութային եղանակով։ Այն ՀԿ-նները , որոնք հետաքրքրված են կիրառելու նշված մեթոդաբանությունը պետք է լրացրած հարցաթերթը (կարող եք ներբեռնել այստեղից)  մինչև ս/թ փետրվարի 16-ը ուղարկել info@fulllife.am էլ.փոստի հասցեով: