2017 թվականի տարեվերջին մեկնարկել է «Խոսենք նույն լեզվով» ծրագիրը, որը իրականացվում է «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից UNICEF-ի աջակցությամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել ընդհանուր լեզու՝ հաշմանդամության ոլորտին վերաբերող բարեփոխումների վերաբերյալ: Այն ուղղված է հաշմանդամության ճանաչման նոր մոդելի և հաշմանդամության ոլորտին վերաբերող բարեփոխումների գործընթացի իրազեկմանը, ինչպես նաև նախատեսվում է հաշմանդամություն ունեցող երեխաներին ծառայություններ մատուցող թվով 11 մարզային ՀԿ-ներում ներդնել ծառայությունների պլանավորման նպատակով Համաշխարհային Կազմակերպության Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) վրա հիմնված ծառայությունների տրամադրման նպատակով մշակված գնահատման գործիքը, որը ներկայումս կատարելագործվում է տարիքային առանձնահատկությունների և կարիքների գնահատման խորացման տեսանկյունից։ Գործում է նաև անվճար թեժ գիծ/0 8000 13 11/, որին հաշմանդամություն ունեցող անձիք կարող են դիմել հաշմանդամության ճանաչման և իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար:
Փետրվարի 6-ին և 7-ին ծրագրի թիմը Աշտարակ քաղաքում էր, որտեղից էլ տրվեց իրազեկման հանդիպումների մեկնարկը: Երկօրյա հանդիպումը տեղի ունեցավ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի Աշտարակի գրասենյակում: Քարոզարշավի հանդիպման համար ծրագրի թիմի նախաձեռնությամբ հրավիրվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող ոլորտի ՀԿ-ների և այլ կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա նշեց , որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառման և ոլորտի բարեփոխումների ներկայիս ժամանակաշրջանում կարևորվում է իրազեկմանը ուղղված նմանատիպ ծրագրերը: Առաջին օրը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ ՝ Աննա Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ Ռիմա Եգանյանը և Արփինե Հայրապետյանը ներկայացրեցին հետևյալ թեմաները՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից բխող օրենսդրական բարեփոխումները, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ համալիր ծրագիրը և թիրախային ցուցանիշներին հասնելու միջոցառումները, ԱՀԿ ՖՄԴ ներդրման հայեցակարգը՝ ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները, գաղափարախոսությունը, ներդրման նպատակները, կատարված աշխատանքները, ԱՀԿ ՖՄԴ՝ առողջական և սոցիալական բաղադրիչները, Հաշմանդամության ոլորտում իրականացվող ծառայությունները: Աշտարակում հանդիպման 2-րդ օրը՝ «Լիարժեք Կյանք» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցման «Անկախ կյանքի կենտրոնի» մասնագիտական թիմի անդամներ ՝ հոգեբան Անի Ավագյանի, էրգոթերապիստ Մերի Ավետիսյանի, լոգոպեդ Աննա Մալխասյանի, սոցիալական աշխատող Լիաննա Հարությունյանի կողմից ներկայացվեց ԱՀԿ ՖՄԴ- ԵԵ կիրառման առավելությունները ծառայություների մատուցման գործընթացում, ինչպես նաև ՖՄԴ-ԵԵ անձի կենսագործունեություն և մասնակցություն՝ «d» կոդերը և միջավայրային գործոններ՝ «e» կոդերը ու 3-ից 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների կենսագործունեության և միջավայրային գործոնների գնահատման գործիքի կիրառման առանձնահատկությունները: