«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը Տրանսպորտային միջոցի /միկրոավտոբուսի/ ձեռք բերման համար հայտարարում է գնառաջարկների բաց հարցում՝ մատակարար ընտրելու նպատակով
Գնային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ՀՀ ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, հասցեով: Հայտերն ընդունվում են մինչև 2017թ. հուլիսի 31-ը, ժամը 17:00–ը ներառյալ: Հայտերի բացումը տեղի կունենա 2017թ. օգոստոսի 2-ին, ժամը 14:00–ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, հասցեով:
Սարքավորման նկարագիրը
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված միկրոավտոբուս, որը համապատասխանում է ստորև նշված բնութագրին։ Նստատեղերի քանակը՝ 8 – 14 տեղ։ Կահավորված անվասայլակով տեղաշարժվող անձանց մուտքը ապահովող վերելակով կամ հարթակով և սայլակից օգտվող ուղևորի համար անհրաժեշտ անվտանգության գոտիներով։ Սայլակի կոշտ և անվտանգ ամրացման անհրաժեշտ մեխանիզմների, ինչպես նաև սրահում և վարորդի մոտ օդորակիչի առկայությամբ։
Գնային առաջարկների ընդունման ժամկետները և կարգը
Հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են ամեն օր՝ բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10:00-17:00–ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ. հուլիսի 31-ը, ժամը 17:00–ը:
Առաջարկների ներկայացման հարցումն անցկացվում է բաց եղանակով, որին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ռեզիդենտ), որը կներկայացնի Ճիշտ լրացված ձևաթուղթը (կարող եք ներբեռնել այստեղից) և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գնահարցման հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մասնակիցները ներկայացնում են լրացված, տպագիր ձևաթղթերի վրա (կանոնադրությունը և գրանցման վկայականը պատճենի տեսքով`«իսկականի հետ ճիշտ է նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների կնիքով, ղեկավարների ստորագրությամբ, կնքված, սոսնձված փակ ծրարով, որի վրա պետք է նշված լինի՝ «Տրանսպորտային միջոցի գնահարցման հայտ: Չբացել, մինչև գնառաջարկների ներկայացման հարցման կոմիտեի նիստը»:
Սույն գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և վերջինիս ընթացակարգը չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում կընտրվի առաջարկներից լավագույնը: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի
կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: