«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է Երևան, Բաղյան 2 հասցեում, հայտարարում է բաց գնահարցում։ Այս գնահարցումը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Լոռու մարզի Ալավերդի բազմաբնակավայր խոշորացված համայնքի մաս կազմող Կաճաճկուտ, Ջիլիզա և Ծաղկաշատ գյուղերում նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների ստեղծման ծրագրի շրջանակում:
Առաջարկների ներկայացման հարցումն անցկացվում է բաց եղանակով, որին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ռեզիդենտ), որը կներկայացնի ճիշտ լրացված հավելվածները և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գնահարցման հայտերը ներբեռնելու համար սեղմեք Ծաղկաշատ գյուղի համար, Կաճաճկուտ գյուղի համար Ջիլիզա գյուղի համար։ Գնահարցման հայտերը / համաձայն Հավելված 1-ի և գնման առարկա հանդիսացող ապրանքների տեխնիկական նկարագրություն-գնահարցումը՝ համաձայն Հավելված 2-ի/ կարելի ձեռք բերել նաև «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակներից, հասցեները՝ Երևան, Բաղյան 2 կամ ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք Գ. Բժդեհ 17/23Ա:
Հայտերը կարող են լրացվել ինչպես միայն մեկ գյուղի համար, այնպես էլ 2 կամ 3 գյուղերի համար միաժամանակ:
Լրացված հայտերը և փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են ամեն օր՝ բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 11:00-15:00–ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ. օգոստոսի 9—ը, ժամը 15:00–ը:
Հայտերը ներկայացվում են Երևան, Բաղյան 2 կամ ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք Գ. Բժդեհ 17/23Ա հասցեներում գտնվող «Լիարժեք կյանք» ներառական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության գրասենյակներ:
Գնահարցման հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը (այդ թվում նաև գնման առարկա հանդիսացող ապրանքների որակի համապատասխանության հայտարարագրի կամ հավաստագրի պատճենը, եթե դրանք առկա են) մասնակիցները ներկայացնում են լրացված, տպագիր ձևաթղթերի վրա (կանոնադրությունը և գրանցման վկայականը պատճենի տեսքով` «Իսկականի հետ ճիշտ է» նշումով), հաստատված մասնակից-կազմակերպությունների կնիքով, ղեկավարների ստորագրությամբ, կնքված, սոսնձված փակ ծրարով, որի վրա կատարված է հետևյալ նշումը՝ «Շինանյութի մատակարարում Ծաղկաշատ», եթե հայտը լրացվել է Ծաղկաշատ գյուղի համար, «Շինանյութի մատակարարում Կաճաճկուտ», եթե հայտը լրացվել է Կաճաճկուտ գյուղի համար, «Շինանյութի մատակարարում Ջիլիզա», եթե հայտը լրացվել է Ջիլիզա գյուղի համար, ինչպես նաև «Չբացել»՝ նշելով նաև հայտատուի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը:
Յուրաքանչյուր գյուղի համար հայտը ներկայացվում է առանձին ծրարով՝ վերը նշված պայմանների պահպանմամբ:
Առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և վերջինիս ընթացակարգը չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում կընտրվի առաջարկներից լավագույնը: Ընտրության հիմք են հանդիսանում վերանորոգման համար առաջարկվող շինարարական նյութերի որակը և արժեքը:
Գնահարցման արդյունքում վերջնական ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի մաս կազմող տվյալ գյուղի կամ գյուղերի նախադպրոցական հաստատության վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութերի մատակարարման պայմանագիր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագրի փորձագետ Հայկ Մկրտչյանին, մինչև օգոստոսի 8-ը, հեռախոս՝ +3749 60 755 155, +374 95 12-06-95, +374 96 12-06-95 Էլ. փոստ՝ office@fulllife.am: