Հրատարակություն
Վախերի տեսակներն ու դրսևորումները մանկական հասակում
0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպում
«Վախերի տեսակները մանկական հասակում» ձեռնարկը օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր անտարբեր չեն երեխայի հոգեկան առողջության նկատմամբ, այն կօգնի առավել լավ ճանաչել երեխայի հուզական աշխարհը, ճանաչել երեխայի վախերը, ժամանակին և գրագետ արձագանքել և՝ որ դեպքերում դիմել մասնագետի օգնությանը: Ներկայացված են ինչպես վախերի տեսակներն ու դրսևորումները, այնպես էլ դրանց հաղթահարման համար մասնագիտական խորհուրդներ:
ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ
խորհուրդներ ծնողներին
Սույն աշխատությունում ամփոփված են ծնողների կողմից առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները երեխայի բառապաշարի զարգացման վերաբերյալ: Այստեղ կարելի է գտնել տեղեկատվություն երեխայի բառապաշարի զարգացման, դրա փուլերի վերաբերյալ, ինչպես նաև գործնական խորհուրդներ և խաղեր երեխայի խոսքի զարգացման և հարստացման վերաբերյալ:
ԷՐԳՈԹԵՐԱՊԻՍՏՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ
0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպում
Սույն ուղեցույցը նախատեսված է 0-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների խնամքի ճիշտ և անվտանգ կազմակերպման համար: Ձեռնարկում մանրամասն ներկայացված են էրգոթերապևտիկ տարբեր խորհուրդներ, և մոտեցումներ, որոնց կիրառությունը կնպաստի ծնողների/խնամակալների և երեխաների առօրյա գործողությունների արդյունավետ և անվտանգ կատարմանը: