+374 60 755 155 info@fulllife.am

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԿՅԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՀՈՒՅՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ք. Երևան                                                                                                                                                        Հուլիս 13, 2017թ.

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ «Կազմակերպիչ») հայտարարում է մրցույթ իր կարիքների համար՝ Երևանում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության անկախ կյանքի կենտրոնի համար կահույքի և վերականգնողական պարագաներ պատրաստելու նպատակով:

Հաղթող կազմակերպությունը կստանա պատվեր սեղան-աթոռի կոմպլեկտների, աշխատասեղանների, գրապահարանների, խաղալիքների պահարանների, հարմարեցված կահույքի, ինչպես նաև վերականգնողական պարագաների ձեռքբերման պատվեր։

Մրցույթի հայտերի ընդունման կարգը և ժամկետը

Մրցույթի հայտերն ընդունվում են 2017թ. հուլիսի 13-ից մինչև 2017թ. հուլիսի 26-ը ժամը 15:00 ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը (ընդմիջում`13:00 – 14:00), հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակ, հեռ. +374 60 755155: Հայտերը ներկայացվում են փակ ծրարներով և գրանցվում կազմակերպության պատասխանատուի կողմից:

Մրցույթին մասնակցելու կարգը

  • Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ներկայացնեն տրված Կահույքի առաջարկի ձևը՝ հիմնվելով ներկայացված պահանջների վրա:

Պահանջները կարող եք ներբեռնել այստեղ՝ Կահույքի նկարագրություն և Հավելված:

Մրցութային հայտերի ներկայացման կարգը

    • Յուրաքանչյուր դիմորդ ներկայացնում է միայն մեկ գնային առաջարկ,
    • գնային առաջարկը պետք է արտահայտված լինի ՀՀ դրամով,
    • հայտը ներկայացվում է հայերեն լեզվով,
    • հայտը ներկայացվում է փակ ծրարով, հայտի ձևը տրամադրվում է «Կազմակերպչի» կողմից` ներբեռնել,
    • ծրարը կնքվում և ստորագրվում է կազմակերպության ներկայացուցչի կողմից,
    • ծրարի ներքևի աջ մասում նշվում են հետևյալ գրառումները`

    ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2
    «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակ
    «Կահույքի պատրաստման առաջարկ»

    • ծրարի վերին ձախ մասում նշվում է դիմող կազմակերպության հասցեն և անվանումը և հեռախոսահամարը:

    Ծրարները հանձնվում են առձեռն՝ գրանցման նպատակով:

    Մրցութային հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին` առաջնորդվելով հետևյալ չափանիշներով՝

    • հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
    • առաջարկվող գումարի չափը/ գինը:
  1. Գնային նույն առաջարկների դեպքում «Կազմակերպիչը» իրեն իրավունք է վերապահում որոշելու հաղթողին:

Մրցույթում հաղթողին որոշելու կարգը

Մրցութային հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին` առաջնորդվելով հետևյալ չափանիշներով՝

  • հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
  • առաջարկվող գումարի չափը/ գինը:

Գնային նույն առաջարկների դեպքում «Կազմակերպիչը» իրեն իրավունք է վերապահում որոշելու հաղթողին:

Ծրարները բացելու գործընթացը տեղի կունենա հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին՝ ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2 հասցեում:

Մրցույթի հատուկ պայմաններ

Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ապահովեն բարձր որակ և մատչելի գներ: Հաղթող կազմակերպությունը պարտավորվում է կահույքի պատրաստումն իրականացնել պահանջվող ժամկետի ընթացքում: