ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԿՅԱՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՀՈՒՅՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ք. Երևան Հուլիս 13, 2017թ.
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ «Կազմակերպիչ») հայտարարում է մրցույթ իր կարիքների համար՝ Երևանում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության անկախ կյանքի կենտրոնի համար կահույքի և վերականգնողական պարագաներ պատրաստելու նպատակով:
Հաղթող կազմակերպությունը կստանա պատվեր սեղան-աթոռի կոմպլեկտների, աշխատասեղանների, գրապահարանների, խաղալիքների պահարանների, հարմարեցված կահույքի, ինչպես նաև վերականգնողական պարագաների ձեռքբերման պատվեր։
Մրցույթի հայտերի ընդունման կարգը և ժամկետը
Մրցույթի հայտերն ընդունվում են 2017թ. հուլիսի 13-ից մինչև 2017թ. հուլիսի 26-ը ժամը 15:00 ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը (ընդմիջում`13:00 — 14:00), հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2, «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակ, հեռ. +374 60 755155: Հայտերը ներկայացվում են փակ ծրարներով և գրանցվում կազմակերպության պատասխանատուի կողմից:
Մրցույթին մասնակցելու կարգը
- Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ներկայացնեն տրված Կահույքի առաջարկի ձևը՝ հիմնվելով ներկայացված պահանջների վրա:
Պահանջները կարող եք ներբեռնել այստեղ՝ Կահույքի նկարագրություն և Հավելված:
Մրցութային հայտերի ներկայացման կարգը
-
- Յուրաքանչյուր դիմորդ ներկայացնում է միայն մեկ գնային առաջարկ,
- գնային առաջարկը պետք է արտահայտված լինի ՀՀ դրամով,
- հայտը ներկայացվում է հայերեն լեզվով,
- հայտը ներկայացվում է փակ ծրարով, հայտի ձևը տրամադրվում է «Կազմակերպչի» կողմից` ներբեռնել,
- ծրարը կնքվում և ստորագրվում է կազմակերպության ներկայացուցչի կողմից,
- ծրարի ներքևի աջ մասում նշվում են հետևյալ գրառումները`
ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության գրասենյակ
«Կահույքի պատրաստման առաջարկ»- ծրարի վերին ձախ մասում նշվում է դիմող կազմակերպության հասցեն և անվանումը և հեռախոսահամարը:
Ծրարները հանձնվում են առձեռն՝ գրանցման նպատակով:
Մրցութային հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին` առաջնորդվելով հետևյալ չափանիշներով՝
- հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
- առաջարկվող գումարի չափը/ գինը:
- Գնային նույն առաջարկների դեպքում «Կազմակերպիչը» իրեն իրավունք է վերապահում որոշելու հաղթողին:
Մրցույթում հաղթողին որոշելու կարգը
Մրցութային հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին` առաջնորդվելով հետևյալ չափանիշներով՝
- հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին,
- առաջարկվող գումարի չափը/ գինը:
Գնային նույն առաջարկների դեպքում «Կազմակերպիչը» իրեն իրավունք է վերապահում որոշելու հաղթողին:
Ծրարները բացելու գործընթացը տեղի կունենա հուլիսի 26-ին, ժամը 16:00-ին՝ ՀՀ, ք. Երևան 0056, Նոր Նորք 3-րդ զանգված, Բաղյան 2 հասցեում:
Մրցույթի հատուկ պայմաններ
Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ապահովեն բարձր որակ և մատչելի գներ: Հաղթող կազմակերպությունը պարտավորվում է կահույքի պատրաստումն իրականացնել պահանջվող ժամկետի ընթացքում: